• Աշխատանքային օրեր

    11:00 - 19:00

  • Շաբաթ

    Փակ է

  • Կիրակի

    11:00 - 19:00

մի ատմություն

իմ մասին

 

 

 

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է։

 Առաջին մասնագիտությամբ հաշվապահ եմ,աշխատել եմ մասնագիտությամբս բավականին երկար։ Սակայն կյանքի բերումով ստացվեց այնպես,որ հայտնվեցի Wella ստուդիայի ուսումնական դպրոցում և մասնագիտացա վարսահարդարման մեջ։ Այսպիսով 2019թ-ից ես սկսեցի իմ ուղին գեղեցկության ասպարեզում։Այսօր արդեն վայելում եմ հաճախորդներս վստահությունը,քանի որ ինձ համար կարևոր է ,որ ինձ այցելելիս մարդիկ խնամված և գեղեցիկ մազերով հեռանան։ Այս ոլորտը թույլ է տալիս երևակայության անսահման հնարավորություններ։ Եկեք համաձայնեք,որ խնամված և գեղեցիկ մազերը կնոջ ինքնավստահությունը մի քանի անգամ բարձրացնում են, ուստի մի մոռացեք ժամանակ հատկացնել Ձեր մազերի խնամքի համար,իսկ ես կօգնեմ Ձեզ այդ հարցում։

 

Ուզու՞մ ես լավագույն լուծումները։ Զանգիր Ինձ!

 

 

 

 

Պարզապես նշեմ, որ ես նաև սովորել եմ պրոֆեսիոնալ դիմահարդարում, այնպես որ կարող եք վստահել ինձ ոչ միայն որպես վարսահարդարի, այլև որպես դիմահարդարի:

մի պատմություն
Վառ և ժամանակակից

իմ մասին

Պարբերաբար մասնակցում եմ սեմինարների,որտեղից նորություններ եմ բերում իմ գործը էլ ավելի լավ կատարելու համար։ Անցնում եմ վերապատրաստումներ լավագույն մասնագետների մոտ։ Բայց ճիշտ է մեկ անգամ այցելել ինձ և անձամբ համոզվել,որ հենց ես եմ,ով կապահովվի քո մազերի խնամքն ու շքեղ տեսքը։ Միասին կհասկանանք,թե ինչ գույն ներկել և ինչպիսի խնամք ընտրել հենց Ձեր մազին համապատասխան։

hy